24 հնս, 2024 թ.
Սոլոյան Արտյոմ
ՀՊՖ Էթիկայի և կարգապահական կոմիտե
08 հունվարի 2024 թվականի N 1-Ա ՈՐՈՇՄԱՆ խախտում
Կարգապահական տույժի ժամկետ՝ սկսած 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2025 թվականի հունիսի 23-ը:
Կոմիտեի նախագահ Գագիկ Սարոյանը ներկայացրեց, որ Արտյոմ Սոլոյանի World Cup IPC/IPC-A/WAA անվանումը կրող մրցման մասնակցության հայտը տեսնելով, Կոմիտեի անդամ Արա Մարտիրոսյանը 24․06․2024թ․-ին հրավիրել է Կոմիտեի արտահերթ նիստ՝ որին ներկա էր նաև Արտյոմ Սոլոյանը, նրան տեղյակ է պահվել, որ World Cup IPC/IPC-A/WAA անվանումը կրող մրցումը կազմակերպում է International Powerlifting Congress (IPC) ֆեդերացիան, որին չի ճանաչում և չի ընդունում Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան։ Արտյոմ Սոլոյանը, ստանալով պատշաճ տեղեկացում, մասնակցել է վերը նշված մրցմանն, այդպիսով խախտել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի գործադիր մարմնի 08․04․2024թ․-ի N 1-Ա որոշումը (https://shorturl.at/AHP23), որը նաև հրապարակված է եղել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում։