top of page

27․12․2024թ․-ի N 2-Ա որոշում

Գործադիր մարմին

27 դեկ, 2024 թ.



Ստանալով ՀՊՖ Մարզիկների խորհրդի, Մարզիչների խորհրդի և Վետերանների խորհրդի առաջարկները և առաջնորդվելով Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կանոնակարգով՝ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի Գործադիր մարմինը որոշում է.


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բոլոր այն մարզիկները, ովքեր կմասնակցեն պաուերլիֆտինգի (ուժային եռամարտի) մրցումներին, որոնք կազմակերպված են Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից չճանաչված կամ չանդամակցված այլ ֆեդերացիաների կողմից, կամ այլ մարզաձևերի ֆեդերացիաների կողմից, ինչպես նաև մրցումներին, որոնք չեն հայտարարվել ՀՊՖ-ի կողմից, կպատժվեն կարգապահական տույժով՝

• Որակազրկում նվազագույնը 1 տարի ժամկետով,

• Կամ առավելագույնը՝ ցմահ ժամկետով,

• Հաշվարկելով մրցմանը մասնակցելու օրվանից:

Այս պահանջը վերաբերում է հատկապես այն մրցումներին, որոնք անցկացվում են պաուերլիֆտինգի, երկամարտի, առանձին վարժությունների (օրինակ՝ բիցեպսի բարձրացում և այլն) շրջանակում՝ անկախ դրանց անվանումից կամ կազմակերպչից, եթե դրանք չեն համընկնում Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կամ նրա անդամակցած միջազգային ֆեդերացիաների կանոնների և կանոնակարգերի հետ


bottom of page