Տեխնիկական կոմիտե
15 դեկ, 2023 թ.
Հաստատված է ՀՊՖ գործադիր մարմնի կողմից – Երևան - 2024
Վավերացված է ՀՊՖ տեխնիկական կոմիտեի կողմից – Երևան - 2024
Ուժի մեջ 01.02.2024-ից
Հարգելի ընթերցող Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի (ՀՊՖ) տեխնիկական հանձնաժողովը ուսումնասիրելով և վերլուծելով ՀՊՖ կազմակերպած վերջին առաջնությունները, հանգեց այն եզրակացության, որ ՀՊՖ-ին անհրաժեշտ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈւԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ Եւ ՄՐՑՈւՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ Եւ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՀՊՖ ՏՄԿԿ) մշակման և հանրայնացման աշխատանքներ կատարել: ՀՊՖ-ն՝ հանձինս նախագահ Գագիկ Սարոյանի և գլխավոր քարտուղար Արա Մարտիրոսյանի, հանձն առավ կատարել այդ ծանր և միևնույն ժամանակ շատ կարևոր աշխատանքը: Ֆեդերացիան՝ համագործակցելով Միջազգային պաուերլիֆտինգի ֆեդերացիայի (ՄՊՖ) հետ, սկսեց մշակել սույն կանոնակարգը: Գրեթե հասցնելով այն ավարտին, տեխնիակական հանձնաժողովը կանոնակարգի նախատիպը ներկայացրեց ՀՊՖ գիտամեթոդական հանձնաժողով, որն անելով որոշ լրացումներ և ուղղումներ հանձնաժողովի նիստում հաստատեց կանոնադրությունը: Ուղղված և լրացված կանոնադրությունը ուղարկվեց ՀՊՖ-ի տեխնիկակն հանձնաժողով, որտեղ նիստի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կանոնադրությունը, և որոշում կայացվեց կանոնադրությունը ուղարկել ՀՊՖ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ: Ֆեդերացիայի ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ արտահերթ նիստում կանոնադրությունն արժանացավ բոլոր անդամների հավանությունը և հաստատվեց ՝ որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈւԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ Եւ ՄՐՑՈւՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ Եւ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՀՊՖ ՏՄԿԿ): 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած ՀՊՖ-ի կազմակերպած բոլոր մրցումներն անցկացվելու են սույն կանոնադրությունում գրված դրույթների հիման վրա, ինչպես նաև վերոնշված օրից սկած Ֆեդերացիան ընդունելու է սույն կանոնանդրության ՉՈՐՐՈՐԴ գլխում գրված վարժությունների կատարման տեխնիկական կանոնները: Հարկ է նշել նաև, որ Ֆեդերացիայի որակավորման հանձնաժողովի կողմից կազմակերպած ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ տեսական (թեստային) քննություների հարցերը վերցված են այս կանոնադրությունից: